Մշակույթ

«Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» ֆիլմը` այդ երկրում ապրող ճնշված հայերի մասին

2 րոպեի ընթերցում

«Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» ֆիլմը` այդ երկրում ապրող ճնշված հայերի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2009-2010 թվականներին նկարահանված «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմըներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ:Ֆիլմի պրեմերան տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում 2012 թվականին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Տիրան Կարապետյանը նշեց, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան եղել է միայն համացանցային տիրույթում:

«Ֆիլմի նպատակն էր ներկայացնել թեման այնպես, ինչպես որ կա: Կարծում եմ, իմ ասելիքը հասել է տեղ»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով` ֆիլմը զգացմունքային է, քանի որ ներկայացնում է եւ իրենց ինքնությունը պահպանած եւ չպահպանած հայերի պատմությունը: Կարապետյանը նշեց, որ հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում ապրող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են:

«Մեծ են Վրաստանում ապրող հայերի վրա ճնշումները հատկապես սոցիալական եւ կրթական ոլորտում, ինչը թաքցվում է ձեւական եւ քաղակակիրթ վարագույրի ներքո»,- պարզավբանեց ռեժիսորը: Նա նշեց, որ առաջիկայում ծրագրում է ֆիլմ նկարահանել նաեւ Թուրքիայում ապրող հայերի մասին:

Ռեժիսորի գնահատմամբ` շատ ավելի կարեւոր են «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» ֆիլմում ներկայացված հերոսների ապրումները, դեմքի միմիկան, քան խոսքերը:Պատասխանալով այն հարցին, թե արդոք ֆիլմում ամեն ինչ փոքր-ինչ մռայլ քողի տակ չէ ներկայացված, ռեժիսորը նշեց, որ դա իրականությունն է, որը ներկայացված է այնպես ինչպես կա:

Ֆիլմը ունի 29 րոպե եւ 15 վայրկյան տեւողություն: Ֆիլմի երաժշտության հեղինակն է Այդին Դավուդին:

2010 թվականին Տիրան Կարապետյանը «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» ֆիլմի համար ստացել է մրցանակ ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ շնորհակալագիր ՀՀ նախագահի կողմից: Ֆիլմը մասնակցել է նաեւ «Սկիզբ» փառատոնին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում