Արցախի նախագահը մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, տոնակատարությանը մասնակցել են հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը, շարժման վետերաններ, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, հյուրեր Հայաստանից: