Ժամը 17:00-ի դրությամբ ամենաակտիվը Արարատն է, ամենապասիվը` Երեւանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 17:00-ի դրությամբ մայրաքաղաքի, մարզկենտրոնների եւ 10 հազար և ավելի ընտրող ունեցող բնակավայրերի քվեարկության տվյալները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝

Երեւանում ընտրություններին 824 հազար 806 ընտրողից արդեն մասնակցել է 366 հազար 620-ը՝ 44.45 %,

Արագածոտնում՝ 62 հազար 655-ը` 54.82 %,

Արարատում` 125 հազար 195-ը` 58.76 %,

Արմավիրում` 101 հազար 533-ը՝ 45.20 %,

Գեղարքունիքում` 107 հազար 681-ը՝ 57.74 %,

Լոռիում՝ 125 հազար 923-ը` 52.94 %,

Կոտայքում` 110 հազար 153-ը՝ 47.37 %,

Շիրակում՝ 111 հազար 286-ը` 48.54 % ,

Սյունիքում` 61 հազար 771-ը՝ 56.27 %,

Վայոց ձորում` 24 հազար 732-ը` 52.35 %,

Տավուշում` 61 հազար 825-ը` 56. 99 %:

Ընտրություններին մասնակիցների ընդհանուր թիվը 17:00-ի դրությամբ կազմում է 1 մլն 259 հազար 374 ընտրող` 49.81 %:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են:Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է:Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են):Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ունեն 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:

Հայերեն English Русский