ՈՒՂԻՂ ԵԹԵՐ: Երկրի կողքով ժամը 23.25-ին իր չափերով բացառիկ աստղակերպ կանցնի /Լրացում/
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի կողքով շուրջ 27 հազար 700 կմ հեռավորության վրա փետրվարի 15-ին` տեղական ժամանակով ժամը մոտավորապես 23.25 րոպեին, 45 մետր տրամագծով հսկայական աստղակերպ կանցնի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց աստղագետ Արեգ Միքայելյանը, աստղակերպն իր չափերով բացառիկներից է:
Նրա տեղեկացմամբ` ըստ վիճակագրության` նման երեւույթներ պատահում են տարվա ընթացքում միջինում մեկ անգամ: «Այսօր երկրի կողքով անցնելիք աստղակերպն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնի, սակայն կանխատեսումներ կան, որ 2080 թվականից սկսած` ուղեծրի փոփոխության հետ կապված հենց այդ նույն աստղակերպը կարող է հարվածել երկրագնդին»,-ասաց նա:
Կարդացեք հոդվածը` Русский