Սփյուռք

Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի նախագահի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի նախագահի ընտրություններին

ԱՆԹԻԼԻԱՍ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը հույս է հայտնել, որ Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությունները կանցնեն ժողովրդավարական սկզբունքների ամբողջական կիրառմամբ եւ հանդարտ մթնոլորտում:Այս մասին Կիլիկիո կաթողիկոսը նշել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, կաթողիկոսն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, ինչպես նաեւ Սումգայիթում բռնություններին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված մարտի 3-ին կայանալիք միջոցառմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում