Պաշտոնական

ԵՊՀ ուսանողները կրկին ԱԺ-ում են

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ ուսանողները կրկին ԱԺ-ում են

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 15-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺհասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով նրանց՝ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների կառուցվածքը, դրանց գործունեության ոլորտները, օրինագծերի մշակման փուլերն ու խորհրդարանական այլ միջոցառումները: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանում անցկացված պրակտիկան կավելացնի ուսանողների գիտելիքներն ու հմտությունները:

Կորյուն Նահապետյանը նկատել է, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովն առանձնահատուկ տեղ է հատկացնում խորհրդարանական դիվանագիտությանն ու միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանքին, պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերի զարգացմանն ու սերտացմանը:

Լինելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Կորյուն Նահապետյանն ուսանողներին ներկայացրել է այդ կառույցի գործառույթները, նպատակը, կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները:

Հանձնաժողովի նախագահը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, ինչպես նաեւ առաջարկել է մասնակցել խորհրդարանում կազմակերպվող խորհրդարանական լսումներին ու աշխատանքային քննարկումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում