1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը ստացել է միջազգային կարգի վարպետի կոչում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, երեւանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփեն փառատոնի A մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն եւ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա:
Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաեւ երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն եւ վաստակել է 7 միավոր:
Շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է նաեւ, որ երեւանցի երիտասարդ շախմատիստ Արթուր Ղարագյոզյանը Մոսկովյան օփեն փառատոնի C մրցաշարում, 9 հնարավորց վաստակելով 7,5 միավոր, նվաճել է երրորդ մրցանակը: