ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատել դատախազության քայլերը ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերահաստատման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը։

Կողմերը քննարկել են ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումներին իրավապահ մարմինների կողմից արագ արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար դատախազությունում ձեւավորված ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը՝ տեղեկացնելով, որ ստացված ահազանգերի եւ դրանց քննարկման արդյունքների մասին հանրությանը պարբերաբար տրամադրվում է տեղեկություն ՀՀ դատախազության ինտերնետային էջի միջոցով։

Ընդ որում, տեղեկանքում ներառված են նաեւ ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք դատախազությունն իր նախաձեռնությամբ դարձնում է քննության առարկա՝ մշտադիտարկման արդյունքում։ Կարեւորելով ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերահաստատումը՝ ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատել այդ ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը՝ կարեւորելով հատկապես ստացված հաղորդումների քննարկման արդյունքների հրապարակայնության ապահովումը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված միջոցառումներն ու մամուլի հրապարակումներին դատախազության նախաձեռնությամբ ընթացք տալը։ Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությունը զարգացնելուն վերաբերող այլ հարցեր։

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA