Հռոմի Պապն իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,5ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Ռուբեն Կարապետյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 30-ին դեսպանը ներկա է գտնվել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից տրված հրապարակային ընդունելությանը և այնուհետև դրա ավարտից հետո հրաժեշտի կարճատև զրուցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ: Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեսպան Ռուբեն Կարապետյանի միջոցով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:

Նույն օրը դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Վատիկանի մշակույթի հարցերով Քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Վերջինիս հետ քննարկվել են մշակույթի, մասնավորապես քրիստոնեական ժառանգության պահպանության ոլորտում, համագործակցության կարևորությունը: Այդ կապակցությամբ Ռուբեն Կարապետյանը հայտնել է Ջանֆրանկո Ռավազիին «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի ստեղծման մասին, որը մասնագիտական բարձր մակարդակով զբաղվելու է ոչ միայն Հայաստանում և Արցախում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ և վերականգնմամբ, այլև հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները` այնտեղ քրիստոնեական ժառանգության պահպանության և քաղաքակրթական երկխոսության հաստատման հարցերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցության մի շարք գործնական հարցեր:

ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Հռոմի իտալահայ բոլոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Դեսպանությունում կազմակերպված հրաժեշտի միջոցառմանը Ռուբեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար և ներկաներին ներկայացրել վերջին տարիների ընթացքում դեսպանության կողմից կատարված աշխատանքներն ու հայ-իտալական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները:

Փետրվարի 1-ին դեսպան Կարապետյանն այցելել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարան, ուր հանդիպել է վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկայնի և ուսանողների հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում վարժարանի կողմից դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA