Քաղաքականություն

Պարույր Հայրիկյանի ճանաչելիության ինդեքսը բարձրացել է 30 տոկոսով. Ադիբեկյան

3 րոպեի ընթերցում

Պարույր Հայրիկյանի ճանաչելիության ինդեքսը բարձրացել է 30 տոկոսով. Ադիբեկյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ճանաչելիության ինդեքսը քարոզարշավի ընթացքում նրա դեմ կատարված մահափորձից հետո բարձրացել է 30 տոկոսով: Այս մասին հունվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: «Հայրիկյանը շատ ձայներ հավաքելու մեծ հնարավորություն ունի, մեծացավ նաև ճանաչման ինդեքսը: Եթե ընտրությունները հետաձգվեն երկու շաբաթով, ապա ԱԻՄ առաջնորդը կկորցնի այդ հնարավորությունները»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ «սենսացիան ընդամենը մեկ շաբաթ է ապրում, իսկ երկու շաբաթ անց շատերը կմոռանան Հայրիկյանին, ու նրա հնարավորությունները զգալիորեն կնվազեն»:

Սոցիոլոգի կարծիքով` այս առիթը Հայրիկյանը կարող է դարձնել քարոզարշավի յուրահատուկ ձև: Ադրբեկյանը հանրությանը հայտնի շահարկվող տարբեր պատճառների կողքին չմոռացավ նշել նաեւխանդի կամ հաշվեհարդար տեսնելու պատճառները, քանի որ Պարույր Հայրիկյանն ունեցել է բուռն անցյալ, իսկ անցյալից ունի բավականին լուրջ խնդիրներ:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ,որը ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը.ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծաայության աշխատակիցներ:Նշանակվել են համալիր փորձաքննություններ:Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում