Քաղաքականություն

Ջոն Քերին պատասխանել է ԼՂ հակամարտության, Հայոց ցեղասպանության, ոճրագործ Սաֆարովի մասին սենատորների հարցերին

6 րոպեի ընթերցում

Ջոն Քերին պատասխանել է ԼՂ հակամարտության, Հայոց ցեղասպանության, ոճրագործ Սաֆարովի մասին սենատորների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն ստանձնող Ջոն Քերին պատասխանել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) և Բարբառա Բոքսերի (դեմոկրատ` ընտրված Կալիֆորնիայից) հարցերին` հայ-ամերիկյան հարաբերությունների և հայկական համայնքին հուզող հարցերի առնչությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից, նորանշանակ պետքարտուղարը մասնավորապես պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերին և հավաստիացրել, որ կշարունակի ԱՄՆ վարչակազմի վարած քաղաքականությունը և կաջակցի հայակական խնդիրների լուծմանը:

Սենատոր Մենեդեսը հարցրել է, թե ինչպես է ԱՄՆ պետդեպարտամենտը վերաբերում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձություններին:«ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ գիտակցում և ցավում է` որպես պատմական փաստ ընդունելով այն, որ 1.5 միլիոն հայեր կոտորվել և մահվան գաղթի են ենթարկվել Օսմանյան կայսրության ժամանակ: Որպես ԱՄՆ պետքարտուղար իմ պարտքը կլինի հավատարմորեն ներկայացնելու նախագահի եւ վարչակազմի վարած քաղաքականությունը»,-ասել է Քերին: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով քաջալերում է Թուրքիային վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների միջեւ, բացել սահմանը: Քերին նաև հավաստիացրել է, որ կշարունակի բոլոր ջանքերը ներդնել աջակցելու կարգավորել երկկողմ հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` միասին հաստատելու խաղաղ, արդյունավետ եւ բարգավաճ հարաբերություններ:

Սենատոր Մենենդեսը իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանույան ճանաչման վերաբերյալ ԱՄՆ վարած քաղաքականության մասին` նշելով, որ պետությունը սխալ է թույլ տվել քաղաքական նկրտումների պատճառով 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չորակելով և չընդունելով պատմական փաստերը: Սենատորն ընդգծել է, որ դա կարող է սխալ ընկալվել ոճրագործության մեղավորների կողմից և մոլորեցնել «այլևս երբեք» քաղաքականությունը վարողներին: Սենատոր Մենենդեսը խնդրել է Քերիին պարզաբանել իր դիրքորոշումը նաև հայ թուրքական հարաբերությունների կագավորման նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների և Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը տապալելու, նոր նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ: Նա մաիաժամանակ խնդրել է պետքարտուղարին ուրվագծել այն քայլերը, որոնք ինքը պատրաստվում է նախաձեռնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը վերջ տալու եւ ապահովելու, որ Թուրքիան իրականացնի իր միջազգային պարտավորությունները` կապված հայ - թուրքական արձանագրությունների հետ:

Պետքարտուղարի հավաստմամբ` երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ այդ երկների հետ տարվող բանակցությունների կարևոր առանձնահատկություն: Քլինթոնը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հետևողականորեն բարձրացնել են արձանագրությունների հարցը Թուրքիայի ղեկավարության առջև, և ինքն էլ երաշխավորում է, որ իր պաշտոնավարման ժամանակ Պետդեպարտամենտը կշարունակի այդ քաղաքականությունը:

Սենատոր Բրաբարա Բոքսերը հարցեր է ուղղել հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին և պարզել ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հակամրտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մասնավորպաես փորձելով պարզել, թե ինչ քայլեր կարող է Նահանգները ձեռնարկել ստիպելու Արդբեջանի նախագահ Ալիևին վերանայել իր որոշումը Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ և նրան կրկին բանտ նստեցնել: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու լուրն իմանալուց անմիջապես հետո, Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել ամիջականորեն Ադրբեջանի կառավարությանը: Ավելին, Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը ևս խիստ հայտարարություններ են արել իրենց մտահոգությունը հայտնելով Սաֆարովի տեղափոխման և հետագայում ներման առթիվ: Միացյալ Նահանգները դատապարտում է ցանկացած գործողություն, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում` սպառնալով վնասել խաղաղության հաստատման գործընթացին», նշել է Ջոն Քերին:

Սենատորի այն հարցին, թե ինչպիսին կլինի պետքարտուղարի մասնավոր և հրապարակային պատասխանը Լեռնային Ղարաբաղում նոր վերակառուցված օդանավակայանից թռչող ինքնաթիռները ռմբակոծելու Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ, Քերին պատասխանել է. «Միացյալ Նահանգները գտնում է, որ կողմերը պետք է դիվանագիտորեն լուծեն տարաձայնությունները այս վտանգավոր իրավիճակում, իսկ վարչակազմը վճռականորեն դեմ է ցանկացած քայլի, որ բարձրացնում է լարվածությունը տարածաշրջանում կամ սպառնում վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին»: Նա կշարունակի աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Պետքարտուղարը նաև նշել է, որ իր բաժնի պաշտոնյաները շարունակական երկխոսության մեջ են գտնվում ամերիկահայ համայնքի եւ կրոնական առաջնորդների հետ: «Այս փոխադարձ հաղորդակցումը, տեղեկատվության եւ գաղափարների փոխանակումը շատ կարևոր է պետական ​​վարչակազմի աշխատանքի համար», -ընդգծել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը:

Նախկին Սենատոր Ջոն Քերին փետրվարի 1-ից կսկսի իր պաշտոնավարությունը որպես ԱՄՆ պետքարտուղար` փոխարինելով Հիլարի Քլինթոնին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում