Փասադենայի` Եղեռնին նվիրված հուշակոթողը մեկ տարում 1.5 միլիոն «արցունք» կթափի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փասադենայում տեղադրվելիք Հայոց ցեղասպանության հուշակոթողի նախագծի համար հայտարարված մրցույթում հաղթել է Արվեստի քոլեջի ուսանողուհիԿատարին Մենարդը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փասադենայի Հայոց Եղեռնի հուշահամալիրի կառուցման հարցերով զբաղվող կոմիտեին ներկայացված Մենարդի նախագիծը որակվել է որպես «էմոցիոնալ և համոզիչ, որը կհուզի անգամ ապագա սերունդներին»։

Կատարին Մենարդի նախագիծն իրենից ներկայացնում է քարե մի ավազան, որի վերին հատվածում իրար հենված երեք սյուներ են։ Սյուների միացման կետից ամեն երեք վայրկյանը մեկ մի կաթիլ ջուր է կաթում, որը նմանվում է արցունքի և խորհրդանշում Եղեռնին զոհ գնացած մի մարդու կյանք։ Մեկ տարվա ընթացքում ավազանի մեջ կկաթա 1.5 մլն «արցունք»՝ ի հիշատակ թուրքերի կողմից 1915-1918 թվականներին սպանված հայերի։

Նախագիծը ներկայացնելուց առաջ Մենարդը ուսումնասիրել է հայոց պատմության այդ հատվածը, որը, նրա խոսքով՝ «տպավորիչ և ոգեշնչող էր»։ «Սկզբում ես ինձ անարժան էի համարում նման թեմային անդրադառնալու համար։ Սակայն արվեստը պետք ծառայեցնել նաև մարդկության խոր և մութ էջերը բացահայտելու համար։ Ես ցանկացել եմ այդ ողջ դաժանությունն ու սարսափը ներկայացնել գեղեցիկ, որ այն հիշվի մարդկանց կողմից»,- նշել է Մենարդը։

Հուշակոթողի ստեղծումն ու տեղադրումը նախատեսված է իրականացնել մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ը:

Հայերեն English Русский

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի