Քաղաքականություն

Էստոնիայի եւ ՀՀ ԱԳ փոխնախարարները հատուկ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության առնչվող խնդիրներին

3 րոպեի ընթերցում

Էստոնիայի եւ ՀՀ ԱԳ փոխնախարարները հատուկ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության առնչվող խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով հունվարի 25-ինԷստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցլ են երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից` կողմերը մտքեր են փոխանակելփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ հարաբերություններին և 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ–Արևելյան գործընկերություն գագաթաժողովին: Ծավալուն քննարկումներ են կայացել բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:

Այցի շրջանակներում քննարկումներ են անցկացվել Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնում Էստոնիայի դիվանագիտական դպրոցի և էլ.կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ընթացող զարգացումների, Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ: Էստոնական կողմն առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ` հաշվի առնելով նախկինում համատեղ աշխատանքի արդյունավետ փորձը:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցելնաև Էստոնիայի Ռիյկիկոգուի (խորհրդարան) նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվի հետ: Հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կարևորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Էստոնիայի խորհրդարանում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ է ունեցել նաև Էստոնիա–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդմայի և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում