Բրիտանական տնտեսությանը երրորդ ռեցեսիան Է սպառնում վերջին հինգ տարվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերի արդյունքներով կրճատվել Է 0,3 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ազգային վիճակագրության վարչության նյութերում:

Եթե երկրի ՀՆԱ-ն կրճատվի նաեւ 2013 թվականի առաջին եռամսյակում, Մեծ Բրիտանիան երրորդ ռեցեսիան (ՀՆԱ-ի կրճատում երկու եռամսյակ անընդմեջ) կապրի 2008 թվականից ի վեր:

Reuters-ը նշում Է, որ չորրորդ եռամսյակի ցուցանիշներն ավելի վատ են եղել վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք ՀՆԱ-ի անկում Էին սպասում միայն 0,1 տոկոսով:

Հնարավոր ռեցեսիան սպառնալիքի տակ կդնի բյուջետային նպատակների իրավործումը եւ «AAA» բարձրագույն վարկային ռեյտինգի պահպանումը: Այժմ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծախսերի կրճատման քաղաքականություն Է վարում, որը քննադատության Է ենթարկվում տնտեսական աճի տեմպերի վրա բացասական ազդեցության համար:

Հայերեն English Русский