1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 12-ին մեկնարկում է շախմատի միջազգային «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է նաեւ հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը, այս տարի մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը, Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը, հունգար Պետեր Լեկոն, իտալացի Ֆաբիանո Կարուանան: Նիդեռլանդները կներկայացնեն Անիշ Գիրին, Լյուկ վան Վելին, Իվան Սոկոլովն, Էրվին Լամին, ինչպես նաեւ` Հիկարու Նակամուրան, Պենտալիա Հարիկրիշնան, Հոու Յիֆանը, Վանգ Հաոն:
Առաջին տուրում Արոնյանը ուժերը կչափի Վան Վենի հետ, Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի Ֆաբիանո Կարուանան, իսկ մյուս զույգերը կկազմեն Պենտալիա Հարիկրիշնան-Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդ- Հիկարու Նակամուրան, Իվան Սոկոլով- Վանգ Հաուն, Պետեր Լեկո-Էրվին Լամին, Սերգեյ Կարյակիին-Հոու Յիֆանը:
«Տատա սթիլ» միջազգային մրցաշարը անցկացվում է 2011 թվականից սկսած: Մրցաշարի առաջին հաղթողը եղել է ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան, իսկ մրցաշարի գործող չեմպիոնը Լեւոն Արոնյանն է: