Facebook-ը 43 հորիզոնականով բարձրացել Է առավել ինովացիոն ընկերությունների թոփ-հիսնյակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն սոցցանցն առավել ինովացիոն ընկերությունների վարկանիշում 48-րդ հորիզոնականից բարձրացել Է հինգերորդ տեղը: Հետազոտությունը պատրաստել Է The Boston Consulting Group-ը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակի առաջին տեղերը գրավել են Apple-ը եւ Google-ը, որոնք այս հորիզոնականներն զբաղեցնում են համապատասխանաբար 2005 (ծրագրի գործարկման ժամանակը) եւ 2006 թվականներից: Երրորդ տեղում Samsung կորպորացիան Է, որը բարձրացել Է ութ դիրքով՝ Microsoft-ին հետ մղելով չորրորդ տեղ: Առաջին տասնյակ են մտել IBM-ն, Sony-ն, Haier-ը, Amazon-ը եւ Hyundai-ն: Նաեւ առաջին անգամ ցուցակում հայտնվել Է Twitter միկրոբլոգների ծառայությունը (43-րդ տեղ):

Վարկանիշում առավել նկատելի փոփոխությունները տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշների կտրուկ բարելավումն Է: Այսպես, Չինաստանի կենցաղային տեխնիկա արտադրող Haier-ը բարձրացել Է 20 հորիզոնականով, իսկ Հարավային Կորեայի Hyundai ընկերությունը՝ 12 հորիզոնականով: Զգալի թռիչք են կատարել նաեւ Dell-ը, HTC-ն, HSBC-ն եւ McDonald’s-ը:

Հայերեն English Русский