Հասարակական

Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական որոշ հարցեր են կարգավորվում

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական որոշ հարցեր են կարգավորվում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը վստահեցնում է` Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ անպայման իրականացվելու են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին շեշտեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: Նրա տեղեկացմամբ` այժմ իրականացվում է օդանավակայանը սպասարկող անձնակազմի վերապատրաստում եւ կարգավորվում են տեխնիկական մի շարք հարցեր: Ստեփանակերտ-Երեւան չվերթի տոմսն, ամենայն հավանականությամբ, կարժենա 18-19 հազար դրամ: Դմիտրի Աթբաշյանը չցանկացավ գաղտնազերծել, թե քանի ինքնաթիռ կունենա օդանավակայանը:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի:Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաեւ միջազգային հանրությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում