Ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին կներկայանա 4 համերգով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարին կներկայացնի 4 համերգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, փետրվարի 1-ին կայանալիք համերգին կհնչի Ռախմանինովի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3»-ը, Շոստակովիչի «Սիմֆոնիա թիվ 10-ը: Դիրիժորը կլինի Էդուարդ Թոփչյանը: Փետրվարի 8-ին կայանալիք համերգին կհնչի Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիո»-ն, Ռոդրիգոյի «Առանխուես» կոնցերտ կիթառի եւ նվագախմբի համար եւ Բրամսի Սիմֆոնիա թիվ 4-ը: Մենակատարը կլինի կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Փետրվարի 15-ին նվագախումբը կներկայացնի Սիբելիուսի «Ջութակի կոնցերտ»-ը, Բրուկների «Սիմֆոնիա թիվ 4»-ը («Ռոմանտիկական»): Համերգի մենակատարը կլինի ջութակահար Հայկ Դավթյանը (Ֆրանսիա): Փետրվարի 22-ին կայանալիք համերգը կղեկավարի դիրիժոր Նիկոս Քրիստոդուլուն (Հունաստան): Համերգի ընթացքում կհնչի Մոցարտ, Դեբյուսի: Մենակատարը կլինի դաշնակահար Յունսու Ռեեն (Կորեա):