1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմաjստեր Հրանտ Մելքումյանն ավարտել է ելույթները Բազելի միջազգային մրցաշարում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված արագ շախմատի օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ կիսել 3-5-րդ տեղերը գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) եւ Ռոմեն Էդուարի (Ֆրանսիա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը գրավել է 5-րդ տեղը:
7,5-ական միավոր են վաստակել միջազգային վարպետ Էրիկ Հանսենը (Կանադա) եւ գրոսմայստեր Մաթեուշ Բարտելը (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել Հանսենը:Մրցաշարին մասնակցում էին 85 շախմատիստներ: