1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնական կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման նպատակով: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի Հայաստանի հետ սահմանը` գոնե սիրիահայ փախստականների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`նախագահ Օբամայի վարչակազմին ուղղված ստորագրահավաքի մասնակիցների դիմումում ասվում է, որ «Սիրիայից Հայաստան եկող ճանապարհն անցնում է Թուրքիայով, որը Հայաստանի հետ սահմանը փակել է դեռ 1993 թվականին»:
«Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ` առնվազն փախստականների համար, առանց որևէ նախապայմանների: 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»,-ասված է դիմումում:
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել այսհղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել «sign this petition» կոճակը: