1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչի-Երևան չվերթն իրականացնող Boeing-737 օդանավը բարեհաջող ժամանել է Երեւան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, ինքնաթիռը Երեւան է ժամանել մոտ չորս ժամ ուշացումով` նախատեսված ժամը 8:30-ի փոխարեն 12:20-ին:
Սոչի-Երևան չվերթն իրականացնող Boeing-737 օդանավը հունվարի 7-ին` ժամը 07:15-ին, դուրս էր եկել Սոչիից, սակայն տեխնիկական անսարքության պատճառով, հետ էր վերադարձել: Վթարային վայրէջքի պահին օդանավում եղել էր 81 ուղևոր, այդ թվում` 12 երեխա, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամները: