1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն` ելույթ ունենալով դեկտեմբերի 27-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Վարչապետի լիազորություններն ստանձնելուց ի վեր Իվանիշվիլին կատարել է երկու պաշտոնական այց` նոյեմբերի կեսին Բրյուսել եւ դեկտեմբերի 26-27-ին՝ Ադրբեջան:Ծրագրվում Է, որ Հայաստան այցից հետո Իվանիշվիլին կուղեւորվի Թուրքիա: «Ինչ վերաբերում Է ԱՄՆ իմ այցին, կարծում եմ, որ այն կկայանա եկող տարվա գարնանը»,-ավելի վաղ ասել է Վրաստանի վարչապետը: