5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիի մերձակա շրջանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս դեկտեմբերի 26-ի գիշերը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնին:
Սոչիի սեյսմակայանի ղեկավար Ելենա Կարպովիչն իր հերթին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,6: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Աբխազիայի տարածքում` Սոչիից 154 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չկան:
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Ռուսաստանի սեւծովյան ափը ցնցած արդեն երրորդ երկրաշարժն է: