Հայ գեղասահորդների ընտանիքին սառույցն անհրաժեշտ է օդի պես

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքը` սպորտի ամենագեղեցիկ եւ բարդագույն տեսակներից է, որի առնչությունն արվեստի հետ սերտ է:Սարգիս եւ Սլավիկ Հայրապետյան եղբայրների` գեղասահքի հետ կապը միջնորդավորված էր: Նրանք Հայաստանի գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Հայրապետյանի որդիներն են: Չնայած նրան, որ հոր Սամվել եւ մոր` Արմինե Հայրապետյանների (հավաքականի երկրորդ մարզիչ) գլխավորությամբ բնակվում եւ մարզվում են Ռիգայում`«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գեղասահորդների հետ Երեւանի Կարապի լճում:

Ոտքերի կոտրվածքներն ու մկանների ցավը` գեղասահքի հանդեպ սերը չեն նվազեցրել:

«Ինձ հայրս եւ մայրս բերեցին սահադաշտ. երբ առաջին անգամ ընկա, բավականին ցավեց եւ այլեւս ցանկություն չունեի սահելու, սակայն անցան տարիներ եւ 9 տարեկանից սկսեցի լուրջ զբաղվել գեղասահքով»,- պատմեց Ֆիզիկական կուլտուրայի հայկականպետականինստիտուտի չորրորդ կուրսի ուսանող Սարգիս Հայրապետյանը, ովհանրահայտ գեղասահորդներ`ռուս Եվգենի Պլուշենկոյի եւ ֆրանսիացի Բրայան Ժուբերի երկրպագուն է:«Չնայած դժվարություններին, ոտքերի կոտրվածքներին, մկանների, մարմնի տարբեր հատվածների ցավին` սառույցը մեզ համար անհրաժետություն է: Սա արդեն մեր կյանքն է, ինչպես օդն է մարդու համար, այդպես էլ սառույցն է մեզ համար անհրաժեշտություն, մի բան, առանց որի ոչինչ չենք կարող անել»,- ասաց 20-ամյա Սարգիսը:

Շարունակելով եղբորը` Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացրած Սլավիկ Հայրապետյանը նշեց, որ «պտուղը ծառից հեռու չի ընկնում» ասույթի համաձայն` բոլոր մարզական ընտանիքներում է ընդունված, երբ ծնողները մարզիկներ են, երեխաներն էլ են իրենց հետքերով գնում: «Փոքր տարիքից հաճախում էի սահադաշտ, որպեսզի տանը մենակ չմնայի: Սկզբնական շրջանում մեծերի հետ խաղում էի սառույցի վրա, իսկ 2010 թվականին, երբ ընտանիքով մեկնեցինք Մոսկվա, արդեն սկսեցի լուրջ պարապունքներս»,- ասաց 16-ամյա Սլավիկը, ով սովորում է Երեւանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցում:

Եղբայրներին Կարապի լճում ձմեռային պարապուքնների ժամանակ ընկերակցում է պատանի եւ նույնպես հեռանկարային գեղասահորդուհի Անժելա Մկրտչյանը:Տղաների բաղձալի ցանկությունն է շարունակել ակտիվ մարզումները` նորանոր սպորտային հաջողություններ արձանագրելով:«Հեշտ մասնագիտություն չէ, երեւի բոլորի մոտ է այդպես, երբ ամեն ինչ վատ է, այլեւս չես ցանկանում, բարկանում ես, ասում` վերջ, բայց երբ լավ ես մարզվում, հաջողություններ գրանցում, նորից ասում ես` չէ սա իմ սպորտաձեւն է»,-ժպտալով հավելեց Սլավիկը: Նա Եվրոպայի պատանիների առաջնությանը հասել է եզրափակիչ փուլ` հաղթելով 20 երկրների մարզիկների:

Հայրապետյաններն առաջիկայում պատրաստվում են մասնակցել նաեւ Եվրոպայի առաջնություններին եւ ձմեռային օլիմպիադային:Տղաները վստահեցնում են, որ սահել, ցանկության դեպքում, հնարավոր է սովորել անգամ մեկ ժամվա ընթացքում` անկախ գիրությունից եւ ֆիզիկական պատրաստվածությունից:

Հայ գեղասահորդներին հաջողվել է հասնել հաջողությունների` անգամ մարզվելով «պարկետի» վրա

Հայաստանիգեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչՍամվել Հայրապետյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած Գեղասահքի դպրոցում սահադաշտի չգործելուն` մեր երկրին հաջողվել է այս բնագավառում վերջին տարիներին արձանագրել լուրջ հաջողություններ:«Հայաստանում գեղասահքը պաշտոնապես ձեւավորվեց մոտավորապես 1975 թվականից, մենք ունեցել ենք հավաքական թիմ, որի կազմում են եղել շուրջ 20 միջազգային կարգի սպորտի վարպետներ, սպորտի վարպետի թեկնածուներ, որոնց մեծ մասը այժմ մարզիչներ են»,- ասաց Հայրապետյանը: Նրա խոսքով` յուրաքանչյուր երկրի համար սահադաշտ չունենալը լուրջ խնդիր է, սակայն չնայած դժվարություններին` հայ գեղասահորդներին` մասնավորապես իր երկու որդիների` Սարգիս եւ Սլավիկ Հայրապետյանների միջազգայինգործունեությունից հաջողությունները չեն շրջանցել:«Սահադաշտ ունենալը յուրաքանչյուր երկրի համար էլ թանկ հաճույք է: Այժմ Գեղասահքի դպրոցի սահադաշտը չի գործում, եւ մենք մեր պարապունքները ձմռան ամիսներին իրականացնում ենք Կարապի լճի եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերում»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Նրա խոսքով` դպրոցի սահադաշտի խողովակները վերջին անգամ փոխվել են 2000 թվականներին, եւ այնտեղ իրականացված մարզումների շնորհիվ հաջողություններ ունեցան ոչ միայն Հայրապետյան եղբայրնեը, այլեւ Գեղամ եւ Անի Վարդանյաննները:Սպորտի միջազգային վարպետի կարծիքով` գեղասահքը հեռանկարային մասնագիտություն է:

«Այստեղ անհրաժեշտ է եւ ֆիզիկական պատրաստակամություն, եւ դերասանական տվյալներ, եւ ճկունություն: Գեղասահքը գեղեցիկ սպորտաձեւ է` հիմնված ծանր աշխատանքների վրա»,- ասաց Հայրապետյանը: Նա հիշում է այն ժամանակները, երբ 90-ականներին անգամ հատակի վրա պարապունքների արդյունքում հավաքականին հաջողվել է միջազգային մրցույթներում հաջողություններ ունենալ:«Մոմի լույսի տակ ենք մարզվել` մասնակցելով Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություների: Մենք այն թվականներին «պարկետի» վրա մարզվելով ենք կարողացել բարձր հորիզոնականներ զբաղեցնել»,- պատմեց հավաքականի գլխավոր մարզիչը: Նաեւ հավելեց, որ հաջողությունների գաղտնիքը աշխատանքի եւ կազմակերպվածության մեջ է:Հայաստանում գեղասահքի հաջողությունների մեծ մասը պայմանավորված է նաեւ ոլորտի ներկայացուցիչների նվիրական աշխատանքով:Հայրապետյանը հավատում է, որ առաջիկայում կլուծվի Գեղասահքի դպրոցի սահադաշտի խնդիրը եւ Հայաստանը կունենա նոր հաջողություններ այս սպորտաձեւում:Գլխավոր մարզչի կարծիքով` նկատելի է նաեւ գեղասահքի հանդեպ հետաքրքրությունը սիրողական մակարդակում, որի մասին վկայում է ձմեռային ամիսներին Կարապի լճի եւ Մարզահամերգային համալիրի սահադաշտներում մարդաշատությունը:

Գեղասահքի դպրոցի տնօրեն ՄելինեԱվագյանընշեց, որ քաղաքային իշխությունների որոշմամբ ծրագրվում է վերանորոգել դպրոցի սահադաշտը 2013 թվականին: Դպրոցում սովորում են 6-15 տարեկան 180 աշակերտներ, ովքեր հնարավորություն ունեն միայն նոյեմբերից մինչեւ մարտ անվճար պարապմունքներ անցկացնելԿարապի լճի սառույցի վրա, ինչպես նաեւ պարբերաբար Մարզահամերգային համալիրում:

Երեւանի գեղասահքի եւ տափօղակով հոկեյի դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին: Սկզբնական տարիներին գործել է որպես Հեծանվային սպորտի դպրոցի մի մաս, այնուհետև 1975 թվականից գործում է որպես առանձին կառույց: Դպրոցում պարապմունքներն անվճար են:Գործում են տարբեր տարիքային 17 խմբեր` հինգից տասնչորս տարեկան երեխաների համար:

Հեղինակ` Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի

Հայերեն English

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան