Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարությունը հատկացրել է 5 մլն դրամ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունն ԱՄՆ-ից ՀՀ տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը Մշակույթի նախարարությանը կհատկացնի 5 մլն 185 հազար դրամ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`այս մասին հարցն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: Համաձայն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության` Ֆլորա Մարտիրոսյանի աճյունն ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերը կազմել են 3 մլն 485 հազար դրամ, թաղման ծախսերը` 1 մլն 700 հազար: