Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգի ընտրանուն փետրվարի 5-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի համաձայն` հանդիպումը հնարավոր է կայանա Ֆրանսիայի հայաշատ Վալանս քաղաքում: Միաժամանակ, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օր է փետրվարի 6-ը:

Հայերեն English