Սպորտ

Արազ Օզբիլիսի գոլը լավագույնն է «Կուբան»-ի աշնանային խաղաշրջանում

1 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսի գոլը լավագույնն է «Կուբան»-ի աշնանային խաղաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի «Կուբան»-ի պաշտոնական կայքն ամփոփել է Ռուսաստանի առաջնության աշնանային խաղաշրջանի թիմի լավագույն գոլի հեղինակին պարզելու համար անցկացվող հարցման արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցման արդյունքում լավագույնն է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի` Մոսկվայի «Դինամո»-ի դարպասը վերջին րոպեներին ուղարկած հաղթական գոլը:

Օզբիլիսի գոլի օգտին է քվեարկել հարցման մասնակից օգտատերերի 51,4 տոկոսը:

Արազ Օզբիլիսը «Կուբան» է տեղափոխվել հոլանդական «Այաքս»-ից 2012թ.: Քսաներեքամյա կիսապաշտպանը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 7 գոլի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում