Հասարակական

Տեմպուսի ծրագրով Մանկավարժական համալսարանի գործընկերները միջոցառում կանցկացնեն Երեւանում

2 րոպեի ընթերցում

Տեմպուսի ծրագրով Մանկավարժական համալսարանի գործընկերները միջոցառում կանցկացնեն Երեւանում

ԵՐԵՎԱՆ,10ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան դեկտեմբերի 11-12-ըկայցելեն Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդներիպատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի գործընկերները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, ծրագրի մեկնարկային միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ 12-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի գործընկերները համապատասխան մասնաճյուղերում կներկայացնեն ծրագրում ներգրավված հաստատությունները, ծրագրի հիմնական նպատակները, գործունեությունն ու մասնակի խնդիրները:

«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդներիպատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակում արդեն մշակվել են համապատասխան որակավորումներ, ուսումնական վերջնարդյունքներ, դրանցով պայմանավորված գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն, ինպես նաև մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր:

Արևելյան հարևանության երկրներից ծրագրում ընդգրկված են Հայաստանն ու Վրաստանը: Մանկավարժական համալսարանը ծրագրի շրջանակում համագործակցում է եվրոպական 6 երկրներների` Գերմանիայի, (Կոբլենց Լանդաու համալսարան), Ֆրանսիայի, (Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն), Չեխիայի, (Մասառիկի համալսարան), Իտալիայի, (Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն), Մեծ Բրիտանիայի (Բաթ Սպա և Միդլսեքս) համալսարանների հետ:

Տեմպուսիծրագիրը մեկնարկել է 2012 թվականի հոկտեմբերի 15-ին. դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է աշխատանքների ողջ ընթացքը, ինչն աննախադեպ է հայաստանյան բուհերի պատմության մեջ: Ծրագրի տևողությունը 36 ամիս է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին:Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում Մանկավարժական համալսարանում կներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում