Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մայնցում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 7-ին Տիգրան Սարգսյանն այցելել է Մայնց քաղաք, որտեղ` Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ կայացավ հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:

Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք և մեծ պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և այդ նպատակով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:«Եվ խորհրդանշական է, որ մեր այդ միջոցառումների շարքն այսօր ավարտվում է այստեղ՝ Մայնց քաղաքում, գրատպության հիմնադիր Յոհանես Գուտենբերգի բարձրանունը կրող այս հրաշալի թանգարանում:

Իսկ միջոցառումների մեկնարկը տրվել էր անցյալ տարի դեկտեմբերին Վենետիկում: Այդ քաղաքի «Կոռեր» թանգարանում Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո մեծ շուքով անցկացվեց «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը:

Վենետիկի ընտրությունը բնավ պատահական չէր: 500 տարի առաջ հենց այդ քաղաքում էր հիմնվել առաջին հայկական տպարանն ու լույս տեսել առաջին հայերեն տպագիր գիրքը: Այդ ամենի համարմենք պարտական ենք մի մարդու, որի անունը Հակոբ Մեղապարտ է:

Պատմական Հայաստանի տարածքում, որը գտնվում էր Օսմանյան և Պարսկական կայսրությունների տիրապետության տակ, նման նախաձեռնության իրականացումը այդ տարիներին հնարավոր չէր: Եվ ինչպես շատ ուրիշ հայ մտավորականներ, Հակոբ Մեղապարտը ևս իր հայացքն ուղղեց դեպի Եվրոպա՝ այնտեղ փնտրելով իր երազանքի իրականացման հնարավորությունները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայերի պարագայում գրատպությունը շատ ավելին էր, քան միայն վերածնունդի և լուսավորության գործիք: Անկախ պետականության բացակայության պայմաններում գիրքն ու տպագիր մամուլը, կրթությունն ու մշակույթն էր, որ հնարավորություն տվեցին մեր ժողովրդին պահպանել իր ինքնությունը:

«Հայերի համար գրատպությունն իր բացառիկ նշանակությամբ համադրելի է հինգերորդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական գրերի գյուտի հետ, որն ամուր հիմք ստեղծեց հայ ժողովրդի հետագա մշակութային և հոգևոր զարգացման համար»:

Պատկերացում կազմելու համար, թե ինչ կարևորություն է ունեցել գիրքը հայ ժողովրդի կյանքում, վարչապետ Սարգսյանը մեջբերում է կատարել «Նյու Յորք Թայմս» պարբերականում հայ գրատպության 500-ամյակին նվիրված մի հոդվածից.«Դարերի ընթացքում հայերի մոտ հատուկ վերաբերմունք է ձևավորվել գրքերի և դրանց պահպանման նկատմամբ: Գրիչները գրառումներ էին թողնում այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ խնամել և պահպանել գրքերը, ինչպես պետք է դրանք թաքցնել վտանգավոր պահերին, և նույնիսկ այն մասին, թե ինչպես փրկագնով ետ վերցնել գրքերը, երբ դրանք ընկել են սխալ մարդու ձեռքը»:

Ավարտելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին, «Գուտենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու համար:

Հայերեն English Русский

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ