Նիկոլ Հարությունովը հռչակվեց աշխարհի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Հարությունովն առավելության հասավ շոտլանդացի Սկոտ Ֆորեսի նկատմամբ` նվաճելով ոսկե մեդալ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի բռնցքամարտիկն առաջին ռաունդը սկսեց հարձակողական ոճով` այն ավարտելով 1-2` հօգուտ իրեն: Երկրորդ ռաունդն ավելի տեմպային էր, սակայն Հարությունովը հրաշալի պաշտպանության հետ մեկտեղ հարձակվում էր: Եզրափակիչ երրորդ ռաունդում կրքերը բորբոքվեցին եւ երկու բռնցքամարտիկներն էլ սկսեցին «բաց» խաղ ցուցադրել: Հարությունովի առավելությունն ակնհայտ էր, եւ նա հաղթեց երեք ռաունդների ընդհանուր 9-13 հաշվով:
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առանությունում Հայաստանը ներկայացնում էին 10 մարզիկներ, սակայն նրանցից միայն մեկը հասավ եզրափակիչ: Երեւանյան այս առաջնության մասնակցում էին 69 երկրի 405 բռնցքամարտիկներ: