Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միջազգային վարկանիշային մրցաշար անցկացնելու հայտ կներկայացնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան, բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո, կնախապարաստվի օլիմպիական վարկանիշ ունեցող միջազգային մրցաշարի կազմակերպմանը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից նախագահ Արման Մանուկյանը:«Ուզում եմ հիմա պաշտոնապես հայտնել, որ մենք հայտ ենք ներկայացնելու միջազգային վարկանիշային մրցաշար անցկացնելու համար»,-ասաց Մանուկյանը:
Իսկ ինչ վերաբերում է երեւանյան առաջնությունում մեր մարզիկների ելույթներին, ապա ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որիրենք ավելիին էին սպասում: «Աշխարհի երիտասարդական առաջնությունումմեր մարզիկներից ավելին էր պահաջվում, սակայն նրանց ցուցադրած արդյունքը, կարելի է բավարարգնահատել»,-ասաց նա:
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչներն այսօր են` դեկտեմբերի 7-ին: Ռինգ դուրս կգան 10 քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներ, այդ թվում` Հայաստանի 81 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Նիկոլ Հարութունովը: