Հասարակական

Հայաստան Արագ փոստային ծառայության միջոցով ավելի շատ ծանրոցներ են սկսել մուտք գործել

1 րոպեի ընթերցում

Հայաստան Արագ փոստային ծառայության միջոցով ավելի շատ ծանրոցներ են սկսել մուտք գործել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետություն ընթացիկ տարվա ինն ամիսներին մուտք է գործել 51 հազար 519 ծանրոց, որոնցից 12 հազար 42-ը` Արագընթաց փոստային ծառայության միջոցով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ի Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ցուցանիշները վերաբերում են միայն ծանրոցներին:

Արագընթաց փոստային ծառայության միջոցով փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը հասցեատիրոջը իրականացվում է սահմանված հսկիչ ժամկետներից առավել կարճ ժամկետներում:

2012թ-ի ինն ամիսների ընթացքում Հայաստան է մտել 38 հազար 535 հասարակ ծանրոց: Մեր երկիր մտած ամենաքիչ քանակի ծանրոցները գնահատված ծանրոցներն են` 942 հատ: Գնահատված փոստային առաքանին ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ: Այս դեպքում ծանրոցը կարող է գնահատվել հաճախորդի կողմից ըստ ցանկության, բայց ոչ ավել ներդրվածքի իրական արժեքից:

Հայաստանում ծանրոցների փոխադրումը կամ սուրհանդակային ծառայությունն առանձնացված են տրանսպորտային փոխադրումների ոլորտից, ուստի ծանրոցների, նամակների և փաթեթների տեղափոխումը լիցենզավորված գործունեություն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում