1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Space Adventures» ընկերությունը բրիտանացի երգչուհի Սարա Բրայթմանի հետ ձևակերպել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` որպես տիեզերական զբոսաշրջիկ Միջազգային տիեզերական կայան թռչելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ին հաղորդել է «Space Adventures» ընկերության ներկայացուցիչը:
«Բոլոր իրավաբանական հարցերը կարգավորված են»,- ասել է ներկայացուցիչը: