Հայաստանը պայմաններ է ստեղծում ներգաղթող հայրենակիցների համար. The Wall Street Journal-ի անդրադարձը սիրիահայության խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամը, որն արդեն իսկ փախստականների հետ կապված լուրջ խնդիրներ էր առաջացրել հարևաններ Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում, իր ազդեցությունն է ունենանում նաև հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող քրիստոնյա Հայաստանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է The Wall Street Journal-ը սկսում սիրիահայության խնդիրներին նվիրված հոդվածը:«Շուրջ 100 հազար հայեր Սիրիան իրենց տունն են համարում, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն շուրջ 6000 հայերը վերադարձել են Հայաստան, սակայն հնարավոր է, որ նրանց թիվն առաջիկայում շատ ավելի մեծանա»,- գրում է թերթը:

The Wall Street Journal-ը մեջբերում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով չնայած ընդգծել է, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է և պատրաստ է հյուրընկալել բոլորին, սակայն միաժամանակ մտահոգություն է հայտնել փախստականներին աշխատատեղերով ապահովելու խնդրի կապակցությամբ: «Մեր երկիրն ամենալավ տնտեսական վիճակում չէ հիմա»,- նշել է նախարարը:Թերթն ընդգծում է, որ Հայաստանը պայմաններ է ստեղծում դժվարության մեջ հայտնված իր հայրենակիցներին ընդունելու համար, մասնավորապես սիրիահայերին վիզաներ են տրամադրվում սահմանին, ճանաչվել են սիրիական վարորդական իրավունքները, դպրոցներ են բացվել սիրիահայ երեխաների համար:

«Սիրական ընդդիմության ներկայացրած այն պատմությունները, թե ագրեսիան միակողմանի է` միայն Ասադի կառավարության կողմից, այստեղ` Երևանում, հերքվում են: Հայ գաղթականներն իրենց աջակցության ձայնն են բարձրացնում` ի պաշտպանություն Դամասկոսի»,- նշում է The Wall Street Journal-ը:

Թերթը նաև շեշտում է, որ Սիրիայի հայ համայնքը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում 1915թ-ին իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով:

Հայերեն English Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին