ՀՀ պետբյուջեի ինն ամսվա ծախսերն աճել են 4.5 տոկոսով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի ծախսերը2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4.5 տոկոսով կամ 32.1 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման, հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
Նրա խոսքով` աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 691.9 մլրդ դրամ` 77.8 տոկոսով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2 տոկոսով կամ 52.5 մլրդ դրամով: