Մշակույթ

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան դեկտեմբերի 10-ին

2 րոպեի ընթերցում

 Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան դեկտեմբերի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղմանկառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նիստին քննարկվել են ԱՄՆ-ից երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներինախնականտեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշգրտված տեղեկությունների հիման վրա: Մեծանուն երգչուհու դին Հայաստան տեղափոխման, հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը:Առաջիկայում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհստակեցվեն անհրաժեշտ բոլոր մանրամասները` երբ կտեղափոխվի, որտեղ եւ երբ կամփոփվի աճյունը:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Երգչուհին ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում