ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, իրավունքի միջազգային նորմերին համապատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին նոյեմբերի 29-ին ասաց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հանրապետության ղեկավարը շեշտեց, որ միայն այս մոտեցումն է բացառում այս կամ այն սկզբունքին առաջնայնություն տալը եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման երաշխիք է: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր հերթին նշեց, որ իրենք ունեն նույն դիրքորոշումները խաղաղության պահպանման հետ կապված: Դրա վկայությունը տարբեր միջազգային կազմակերպությունների եւ տարբեր ծրագրերում ներգրավված լինելն է:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Թուրքմենստանի նախագահը Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները