Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ժամանեց Հայաստան. երկկողմ կապերը նոր լիցքեր են ստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում Բերդիմուհամեդովին դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողություն:

Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Հայ-թուրքմենական բարձր մակարդակի շփումները նոր թափ են ստանում:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2010 թվականի նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով գտնվելով Թուրքմենստանում, նշել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: ՀՀ Նախագահն ընդգծել էր էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում հայ-թուրքմենական համագործակցության լուրջ ներուժի առկայության հանգամանքը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր հերթին նշել էր, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,- ասել էր նա:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ մինչ օրս ստորագրվել են քառասունյոթ համաձայնագիր, հինգ արձանագրություն, երեք հուշագիր եւ երկու հռչակագիր: Թուրքմենստանից Հայաստան ներմուծվում են շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ, արտահանվում` շուրջ կես միլիոն դոլարի:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հորտեմբերի 9-ին: 2008թ. սեպտեմբերից Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է Վլադիմիր Բադալյանը: 2010թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Աթա Սերդարովը:

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները