Զվարթնոցն ընտրվել է որպես ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ» մրցանակաբշխությանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից:

Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» եւ Բիշքեկի «Մանաս. օդանավակայանները: Այժմ ընթանում է օնլայն քվեարկությունhttp://www.arabianreach.com/emaa/vote_now.aspxհղումով, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարին:

Հայերեն English Русский