Մշակույթ

Թուրքմենիայից Երեւան է ժամանելու 107 հոգանոց մշակութային պատվիրակություն

1 րոպեի ընթերցում

Թուրքմենիայից Երեւան է ժամանելու 107 հոգանոց մշակութային պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում Երեւան է ժամանելու Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մա­մեդովայի ղեկավարած 107հոգուց բաղկացած մշակութային պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մշակութային ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիեւընոյեմբերի 28-ին` ժամը 18:30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկայացնելու են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած «Երկնային նժույգների թռիչքը», «Թուրքմենստան» եւ «Թուրքմենստանն՝ առողջարանային երկիր» գրքերի հայերեն թարգմանությունները:

Շնորհանդեսին հաջորդելու է հայ-թուրքմենական ազգային երգ-երաժշտության համերգը՝ Հայաստանի եւ Թուրքմենստանի արվեստի անվանի վարպետների մասնակցությամբ: Համերգասրահի ցուցասրահում զուգահեռաբար բացվելու է նաեւ թուրքմենական ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազների եւ Թուրքմենստանը ներկայացնող պաստառների ցուցահանդես:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում