Մշակույթ

Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռ հայտնի չէ

2 րոպեի ընթերցում

Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու օրը դեռեւս հստակեցված չէ: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, այս անորոշությունը կապված է Միացյալ Նահանգներում իրականացվող դատաբժշկական փորձաքննության հետ: «ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման պրոցեդուրան երկարաժամկետ պրոցես է, եւ բացառված է յուրաքանչյուր տիպի միջամտություն. մնում է միայն սպասել փորձաքննության եզրակացությանը»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ, ամենայն հավանականությամբ, այսօրվա ընթացքում կլինի ՀՀ վարչապետի որոշումը` Թաղման կառավարական հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ, որն էլ կորոշի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը:Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե որտեղ կամփոփվի երգչուհու աճյունը. դա եւս կորոշի հանձնաժողովը:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Երգչուհին ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում