Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հայրենիքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունը վստահաբար տեղի կունենա Հայաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով, որ իրենց այդ մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը: Այժմ մնում է հստակեցնել, թե մոտավորապես երբ դա կլինի, քանի որ ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը երկար է տեւում: «Երբ արդեն հստակ լինի տեղափոխման օրը, ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով, որն էլ կորոշի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը»,- ասացին բաժնից: Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կամփոփվի աճյունը. դա եւս կորոշի հանձնաժողովը:

ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Նածնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը