Տարածաշրջանային

Հայազգի լրագրողի հայտարարության պատճառով թուրքական CNN Turk-ը տուգանվել է

1 րոպեի ընթերցում

Հայազգի լրագրողի հայտարարության պատճառով թուրքական CNN Turk-ը տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը պատժվել է ուղիղ եթերում Թուրիքիայում բնակվող հայազգի լեզվաբան, «Թարաֆ» պարբերականի լրագրող Սևան Նշանյանի արած հայտարարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմինը որոշում է կայացրել պատժել թուրքական հեռուստաընկերությանն այն բանի համար, որ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրընկալված հայազգի լրագրողը, խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի մասին, քննադատել է Մուհամմեդ մարգարեին, մինչդեռ հաղորդավարը չի ընդհատել նրան և թույլ է տվել շարունակել:

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` հաղորդումից հետո հեռուստադիտողներից շատերն իրենց բողոքի նամակն են հղել Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմին, որն էլ դիտելով հաղորդման տեսագրությունը, որոշում է կայացրել պատժել հեռուստաընկերությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում