1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ֆիորենտինա» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովGoal.com կայքը, հայ կիսապաշտպանը 2012-13 թվականների խաղաշրջանը հիանալի կերպով է մեկնարկել եւ նրա խաղը գրավել է իտալական ակումբի ուշադրությունը:«Իտալական ակումբի ուշադրությունը Մխիթարյանը գրավել է վերջին ամիսներին Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում ցուցաբերած հիանալի խաղի շնորհիվ»,-գրում է կայքը` ավելացնելով, որՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իտալական ակումբի վրա «էժան չի նստի»:
«Ֆիորենտինան» Մխիթարյանին դիտարկում է որպես ակումբի առաջատար Ստեֆան Յովետիչի արժանի փոխարինող` Մոնտենեգրոյի հավաքականի հարձակվողի` ակումբից հեռանալու դեպքում:
Կայքը նշում է նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ լրանում է 2015-ի հունիսին:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 13 տուրերից հետո «Ֆիորենտինան» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: