Մեհմեդ Ալի Բիրանդը միայն հպարտ կլիներ, եթե հայ լիներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը CNNTurk հեռուստաալիքի «Հակասական հարցեր» ծրագրում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով իր ծագմանը, թուրք վերլուծաբանն ասել է, որ ինքն «ուծացված քուրդ է», սակայն իրեն հաճախ նաեւ հայ են անվանում: «Ես ինձ քուրդ չեմ զգում, բայց նրանց խնդիրներն իրենցից լավ եմ հասկանում: Ինձ հաճախ հայ են անվանում: Ես հայ չեմ, բայց եթե հայ լինեի, ապա միայն կհպարտանայի դրանով», -ասել է Թուրքիայում հայտնի քաղաքական վերլուծաբանը: