Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուրը հրապարակել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է երգչուհու ընտանիքին ու մերձավորներին:




