«Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը հավաքագրել է 1 միլիոն 400 հազար եվրոյի նվիրատվություն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի13-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնն ավելի քան 1 միլիոն 400 հազար եվրոյի նվիրատվություն է ապահովել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, նոյեմբերի 15-ից 18-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում գրանցվել է ավելի քան 1 միլիոն 400 հազար եվրոյի խոստում: Այս տարվա նվիրատվությունները 8%-ով գերազանցում են 2011թ-ի հեռախոսամարաթոնին հանգանակված գումարը: