Տնտեսություն

Գերմանիան 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Գերմանիան 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում նոյեմբերի 14-ինմեկնարկել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆինանսների նախարարությունից, նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը:

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում:

Նիստի արդյունքում նախատեսված է ստորագրել փոխհամագործակցության արձանագրություն, որը հիմք կհանդիսանա նաև «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2010-2011թ. Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման համար, համաձայն որի 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին: Նախատեսվում է նաև ստորագրել «Կովկասում պահպանվող տարածքների աջակցության ծրագիր (Տարածաշրջանային ծրագիր - Հայաստան III փուլ, 4.250.000 եվրո)» ֆինանսավորման համաձայնագիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում