1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական շփման գծում նոյեմբերի 12-ին արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղակտվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները: