Երեւան-Ստամբուլ ավտոբուսի վթարի հետեւանքով չորս վիրավորի վիճակը ծանր է. կա մեկ զոհ

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի հատվածում Երեւան-Ստամբուլ մեկնող Մերսեդես մակնիշի ավտոբուսի կողաշրջման հետեւանքով տուժածներից 22-ը տեղափոխվել են Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոն, իսկ 10 տարեկան ուղևորը՝ Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց։ Այս պահի դրությամբ վիրավորներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Նրանք ստացել են մարմնական համակցված վնասվածքներ։ Իրականացվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ավելի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։ Եւս երկու տուժածներ թեթև վնասվածքներով գտնվում են Աշոցքի հիվանդանոցում։Մանկական հիվանդանոցում գտնվող 10-ամյա տղայի վիճակն արդեն բավարար է։ Նրա անրակն է կոտրվել։ Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո տղան ենթակա է դուրսգրման։ Ուղևորների մեծ մասը գյումրեցիներ են։Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

***

Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի հատվածում Երեւան-Ստամբուլ մեկնող Մերսեդես մակնիշի ավտոբուսի կողաշրջման հետեւանքով նախնական տվյալներով կա մոտ 32 վիրավոր:Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը,Նրանցից 17-ն արդեն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Մյուսները դեռ մնում են Աշոցքի հիվանդանոցում: Նրանց մեջ շատ են ծանր վիրավորները: Վիրավորների տեղափոխումն այս պահին շարունակվում է: 13 հոգիԱշոցք գյուղի«Տիրամայր Նարեկ»բժշկական կենտրոնում ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել, իսկ երկուսը դեռ հիվանդանոցում են:

Շիրակի Մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում նոյեմբերի 10-ին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երեւան-Բավրա ճանապարհի 166-րդ կմ-ի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:Նախնական տեղեկությունների համաձայն, կա մեկ զոհ եւ 10-ը վիրավոր: 18 վիրավոր տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1967 թ. ծնված Արաքսի Վրեժի Ղազարյանը:

Տուժածներ`

  • Բրուտյան Սուսաննա
  • Կզլգյոզյան Օվսաննա
  • Մխիթարյան Թամարա
  • Իսրայելյան Աննա
  • Գևորգյան Արմինե
  • Մանուկյան Կարեն
  • Մանուկյան Ալլա
  • Սարգսյան Աիդա
  • Մուրադյան Երազիկ
  • Սարգսյան Մարիետա
  • Սիրանյան Անահիտ
  • Ստեփանյան Բենիամին
  • Մկրտչյան Ռուբեն

Աշոցք գյուղի«Տիրամայր Նարեկ»բժշկական կենտրոնում ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

  • Աբովյան Թամարա
  • Այվազյան Վարուժան
  • Առաքելյան Վարդուհի
  • Բաղդասարով Ռուբեն
  • Բարսեղյան Վարդան
  • Իսկանդարյան Մարինե
  • Իսրայելյան Լուսինե
  • Խաչատրյան Թեհմինե
  • Խաչատրյան Քրիստինե
  • Մալխասյան Հրաչ
  • Մալխասյան Ստելլա
  • Մարտիկյան Մարգարիտ
  • Մելքոնյան Ելիզավետա
  • Մկրտչյան Խաչատուր
  • Պետրոսյան Նազելի
  • Նինջարաձե Լեռի
  • ՆիզարաձեԻրակլի

տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

  • Եպիսկոպոսյան Էդիկ
  • Եպիսկոպոսյան Սեդա

տեղափոխվել ենԱշոցք գյուղի«Տիրամայր Նարեկ»բժշկական կենտրոն:

Հայերեն English

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները